Պանինի

«Պրես Ստենդ» ՍՊԸ-ն 2008 թվականից հանդիսանաում է հանրաճանաչ «PANINI» իտալական ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Տարբեր երկրներում երեխաները, ինչպես նաև ֆուտբոլասեր շատ մեծահասակներ, սիրով հավաքում են «PANINI» - ի ալբոմները, պիտակներն ու քարտերը և մասնակցում բազմաթիվ խաղարկությունների: Հայաստանում «PANINI» - ի երկրպագուները նույնպես մեծ թիվ են կազմում:

«PANINI» ընկերությունը հիմնադրվել է 1961 թվականին և ստեղծել իր առաջին «Ֆուտբոլիստներ» հավաքածուն: Ընկերությունը հիմնել են Պանինի եղբայրները, ովքեր, ի դեպ, 1945 թվականից ունեին մամուլի տաղավար Իտալիայի հյուսիսում, իսկ 1954 թվականին եղբայրները հիմնեցին «Պանինի եղբայրների մամուլի դիստրիբյուցիա» գրասենյակը: 1999 թվականին «PANINI» - ն, լինելով հավատարիմ ֆուտբոլի սկզբունքներին, արժանացավ «ՈՒԵՖԱ, Չեմպիոնների Լիգա» հավաքածուի ստեղծման իրավունքին, և այդ ժամանակվանից հանդիսանում է այդ ապրանքանիշի պիտակների պաշտոնական արտադրողը:

1999 թվականին «PANINI» - ն, լինելով հավատարիմ ֆուտբոլի սկզբունքներին, արժանացավ «ՈՒԵՖԱ, Չեմպիոնների Լիգա» հավաքածուի ստեղծման իրավունքին, և այդ ժամանակվանից հանդիսանում է այդ ապրանքանիշի պիտակների պաշտոնական արտադրողը: «PANINI» - ն աշխարհի առաջատար է հանդիսանում կոլեկցիոն և խաղային քարտերի բնագավառում, ունի տարեկան 630 մլն € շրջանառություն և շուրջ 120 ներկայացուցիչ ողջ աշխարհում:

Panini FIFA 365 2017 Շտապե՛ք հավաքել FIFA–ի 2017թ պաշտոնական Պանինի ալբոմները և մասնակցել «Պրես Ստենդ» ընկերության կազմակերպած խաղարկությանը։ Հավաքելով Panini FIFA 365 2017 ալբոմի ցանկացած 36 ակումբների պիտակներն ամբողջությամբ և ներկայացնելով պիտակների 200 դատարկ տուփ կմասնակցեք խաղարկությանը, որտեղ խաղարկվում է 100 արժեքավոր նվերներ, ինչպես նաև բոլոր մասնակիցները կստանան խորհրդանշական նվերներ ալբոմները հանձնելիս։ Հավաքի՛ր Ստացի՛ր

1.	Ուղևորություն Դուբայ 2 անձի համար	1 հատ
2.	Ipad Air 2	3 հատ
3.	Sony PlayStation 4	3 հատ
4.	Hoverboard	3 հատ
5.	Հեծանիվ (մեծահասակների համար)	10 հատ
6.	Անլար բարձրախոս	15 հատ
7.	Անլար ականջակալ	15 հատ
8.	Սպորտային պայուսակ	50 հատ

Խաղարկության մասնակիցները հնարավորություն կունենան շահել բոլոր տեսակի նվերներից։ Որքան շատ հավաքած ալբոմներ ներկայացնեք, այնքան մեծ կլինեն շահելու Ձեր հնարավորությունները։ Ալբոմները ներկայացնել մինչև 2017թ սեպտեմբերի 9–ը (անձնագրով և անձնագրի պատճեով)։ Այն մասնակիցները, ովքեր կներկայացնեն հավաքված ալբոմն ու 200 դատարկ տուփը մինչև 2017թ հունիսի 3-ը՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղի օրը, իրավունք կունենան անվճար ստանալ հաջորդ հավաքածուի 1 բինդեր և 5 տուփ ադրենալին քարտեր։ Խաղարկությունը տեղի կունենա 2017թ սեպտեմբերի 23–ին՝ Ձեր իսկ մասնակցութ¬յամբ։ Ալբոմները հանձնելու և խաղարկության մասին այլ տեղեկություններ իմանալու համար այցելեք Facebook-ի PaniniArmenia էջը, կամ զանգահարեք (098) 375112 հեռախոսահամարով։ Կրկնակի օգտագործված պիտակները համարվում են անվավեր։ Խուսափե՛ք այլ ալբոմներից պոկված պիտակները փակցնելուց։ Խուսափե՛ք նաև անհայտ ծագում ունեցող ալբոմներից ու պիտակներից։ Panini ալբոմներն ու պիտակները գնե՛ք «Հայմամուլի» կրպակներից (այլ երկրների համար նախատեսված ալբոմները խաղարկությանը չեն մասնակցում։

http://www.paninigroup.com/
https://www.facebook.com/PaniniArm/